Պատգամավորներն առաջարկում են կրճատել ժառանգություն ստանալու ժամկետները

Մանրամասներ

ա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Տաթևիկ Գասպարյանը, Լենա Նազարյանն ու Նարեկ Բաբայանը առաջարկում են օրենսդրական կարգավորումներով կրճատել ժառանգատուների մահվան դեպքում ժառանգություն ստանալու ժամկետները։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, պատգամավոր Լենա Նազարյանն ասաց, որ ներկայիս օրենսդրության համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել քաղաքացու մահվան օրվանից վեց ամսվա ընթացքում:

«Այսինքն՝ քաղաքացին մահացավ, սահմանված է վեց ամիս, որ հնարավոր լինի ստանալ այդ անձի ժառանգությունը, սակայն այն դեպքում, երբ անձը մահացել է պատերազմի ժամանակահատվածում, տևական ժամանակ մահացած անձի ինքնությունը չի պարզվել, ապա այդ դեպքում ժառանգություն ընդունելը դառնում է շատ բարդ, որովհետև ժառանգություն ստացողը բաց է թողնում օրենքով սահմանված վեց ամսվա ընթացքում նոտարին դիմելու հնարավորությունը»,- պարզաբանեց պատգամավորը:

Նա նշեց, թե այս խնդրին բախվել են 2020 թվականի պատերազմում զոհված ու տևական ժամանակ ինքնությունը չպարզված անձանց հարազատները: