ՔՊ-ականը ատելության խոսք է հնչեցրել հանրահավաքի մասնակիցների մասին. Թովմասյանը գրություն է ուղարկել դեսպանատներին

Մանրամասներ
հակոբ ասլանյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանն «ArmLur.am» կայքին տված հարցազրույցում ասել է․ «Այսօր փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որոնք զրկվել են լափամանից, եղել են աբիժնիկ, մարդիկ են, որոնք պաշտոն են ուզում, որպեսզի երկիրը էլի տանեն կործանման․․․»:

Սա ակնհայտ վիրավորանք է, թիրախավորում, ատելության խոսք, որը միանշանակ դատապարտելի է: Այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ նշել է. «Այս առիթով գրություններ եմ ուղարկել ինչպես ՀՀ օմբուդսմենին, այնպես էլ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ու միջազգային կազմակերպություններին: Նրանց ուշադրությունն եմ հրավիրել անընդունելի այս փաստի վրա եւ խնդրել՝ նպաստել ՀՀ քաղաքացիների իրավունքների վերականգնմանը, որը խախտվում է իշխող մեծամասնության ներկայացուցիչների կողմից»: