Ֆրանսիայում կորոնավիրուսի նոր տարատեսակ է հայտնաբերվել

Մանրամասներ

ա

Ֆրանսիացի գիտնականները հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի եւս մեկ տարբերակ, տեղեկացնում է «Немецкая волна»-ն՝ հղում կատարելով ֆրանսիական ԶԼՄ-ներին։

Դրա մասին տվյալներն առայժմ շատ չեն։

Նախկինում անհայտ տարբերակը հայտնաբերվել է ճանապարհորդի մոտ, որը վերադարձել էր Կամերունից, նա, ենթադրաբար, վարակել է առնվազն 12 մարդու Ֆրանսիայի հարավում։ Թեստերը վարակվածների մոտ «մուտացիաների ատիպիկ համադրություն» են գրանցել։

Կորոնավիրուսի նոր տարբերակը ստացել է B.1.640.2 ժամանակավոր անվանումը: Նախնական հետազոտությունում, որը դեռեւս պետք է փորձագիտական գնահատական ստանա, ասվում է, որ նոր տարբերակի մեջ 46 մուտացիա է հայտնաբերվել։