Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն

Մանրամասներ

ա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Տեղեկությունը հայտնում է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր կհանդիպեն Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը։ Բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց ու աշխատանքային ճաշ։ Երկրների ղեկավարները կքննարկեն եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Փաշինյանն ու Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր: