Էրդողանին դու ի՞նչ իրավունքով ես համարում միջազգային հանցագործ. Հովիկ Աղազարյանը՝ Արամ Վարդևանյանին. VIDEO

Մանրամասներ

Քիչ առաջ Ազգային ժողովի նիստում, իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, արձագանքելով «Հայաստան» դաշինքի Արամ Վարդևանյանի ելույթին, իր խոսքում մեղադրեց նրան անմեղության կանխավարկած խախտելու մեջ և պաշտպանեց Թուրքիայի նախագահ Էրդողանին, որին Վարդևանյանը միջազգային հանցագործ էր անվանել: «Էրդողանին դու ի՞նչ իրավունքով ես համարում միջազգային հանցագործ»,- դիմելով Վարդևանյանին՝ ասաց նա: