Ճաշակեցեք ու վստահեք. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Միայն թե վստահեք. հեռացրեք ձեզնից վախը
հավատ

Հիսուս

Սեպտեմբերի 21

Ճաշակեցեք և տեսեք, որ քաղցր է Տերը:

Աստված Բարի է. Վստահեք Իրեն: Իմացեք, որ ամեն ինչ լավ է: Ասեք շարունակ. «Աստված Բարի է, Աստված Բարի է»: Ներկան ու ապագան՝ ինչպես որ կա, Իր ձեռքը հանձնեք, իմանալով, որ Նա Բարի է: Նա կարող է կարգ ու կանոն ստեղծել քաոսից. չարիքից՝ բարիք, խռովությունից՝ խաղաղություն: Աստված բարի է:

Ես և Հայրը մեկ ենք: Մենք մեկ ենք նաև բարիք անելու կամեցողությամբ: Աստծո համար Իր զավակներին բարիք անելը նշանակում է՝ մասնակից դարձնել նրանց Իր Բարությանը: Աստված բարի է: Նրա միակ Կամքն է՝ Իր Բարությունը առատորեն հեղել ձեզ վրա, և Աստված, անշուշտ կանի այս:

Միայն թե վստահեք. հեռացրեք ձեզնից վախը: