Ընտրությունը թողեք Ինձ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Հեռացրեք ձեզնից բոլոր այն մտածումները, որ սահմանափակում են ձեր միտքը

Հիսուս

Մայիսի 6

Սիրելիներ, Իմ մասին պետք է մտածել սրտով և ոչ թե մտքով, որպեսզի պաշտամունքը բնական մի բան դառնա: Ներծծեք Իմ Հոգու մաքուր օդը ջերմ փափագով:

Ձեր Հոգու Աչքը մշտապես հառեք Ինձ վրա, Ինձ վրա թող բացվի ձեր Հոգու Պատուհանը: Պիտի իմանալ, որ ամեն ինչ ձերն է. այս նշանակում է՝ ձեզ տալ այն բոլոր բաները, որ Ես սիրում եմ:

Հեռացրեք ձեզնից բոլոր այն մտածումները, որ սահմանափակում են ձեր միտքը: Ինչ որ գեղեցիկ է, դուք կարող եք ունենալ: Միայն թե ոչ մեկեն, այլ հետզհետե: Ընտրությունը Ինձ թողեք և չեք զղջա դրա համար: