Մասնակից եղեք Իմ կյանքին. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ուրախ եղեք Ինձ հետ, վստահեք Ինձ, Ինձ հետ մասնակից եղեք Կյանքին, տեսեք Ինձ ամեն ինչի մեջ, վայելեք Ինձ

Հիսուս

Մայիսի 4

Իմ Սիրո մեջ գտեք ձեր հրճվանքը: Փորձեք այժմվանից իսկ ապրել Իմ Թագավորության վերացական երջանկության մեջ:

Պահանջեք Ինձնից մեծ բաներ, պահանջեք խոշոր բաներ: Պահանջեք Ինձնից Ուրախություն և Խաղաղություն, ազատագրում  մտահոգություններից: Ուրախ եղեք Ինձ հետ:

Ես Եմ ձեր Տերը, ձեր Ստեղծողը: Բնավ մի մոռացեք, որ Ես նույնն եմ երեկ, այսօր և Հավիտյան: Իբրև Արարիչ՝ Իմ Մտածումն էր, որ իրագործեց այս աշխարհը, այսօր էլ իբրև ձեր Արարիչը՝ Իմ հոգածու մտածումն է իրականացրել այն ամենը, ինչի կարիք ունեք նյութական ոլորտում:

Ուրախ եղեք Ինձ հետ, վստահեք Ինձ, Ինձ հետ մասնակից եղեք Կյանքին, տեսեք Ինձ ամեն ինչի մեջ, վայելեք Ինձ: Մասնակից դարձրեք Ինձ ձեր բոլոր ձեռնարկներին, ինչպես փոքր տղան է մասնակից դարձնում իր մորը՝ իր ցավերին, իր վշտերին, տագնապներին, իր արցունքներին ու իր գործերին, ինչպես նաև՝ իր գտած գանձերին:

Տվեք Ինձ՝ ձեր բոլոր գործերին մասնակից լինելու Ուրախությունը: