Եթե ամեն ինչ լավ լինի՝ այսինքն, հանդիպման կողմերի ուզածով լինի՝ իշխանությունը կիսելու են...

Այս ֆոտոյին կարելի է տարբեր բովանդակություն հաղորդել, մանավանդ, որ չգիտենք ինչի մասին են խոսում երկու թեկնածուները... բայց, էդքան մի թշնամացեք միմյանց հետ...

Մի փոքրիկ դրվագ եմ ուզում պատմել՝ վերջին օրերին իմ վեճերից մեկի մասին..

Հրավիրված էի ծննդի ..
բնականաբար, որտեղ ես հայտնվում եմ՝ քաղաքականության թեման ոչ թե երրորդ բաժակից հետո է սկսվում, այլ մինչև նույնիսկ հացի նստելը...

Խոսքը գնաց ստորագրահավաքի մասին .
հյուրերի մի մասը գյուղից էին ..
ես փորձեցի ճշտել՝ արդյո՞ք իրենք հասկանում են ինչի տակ են ստորագրում, ինչ է իրենց ուզածը 
- ընդհանրապես , գաղափար ունե՞ք՝ ինչ է սահմանադրությունը ,որ էդքան մեջբերում եք էդ բառը - սա վերջին հարցս եղավ
էս հարցիցս հետո զրուցակիցս մի պահ լռեց / հասկացա . 
որ սահմանդրությունից միայն էդ բառն է ծանոթ իրեն/ 
ու հայտարարեց . 
հը, բա, 
Սամվել Բաբայանին չընտրենք , որ Արայիկը լինի՞ նախագահ..

այ, իմ միամիտ ժողովուրդ,
այս ֆոտոին կարելի է տարբեր բովանդակություն հաղորդել, մանավանդ, որ չգիտենք ինչի մասին են խոսում երկու թեկնածուները ..
բայց , էդքան մի թշնամացեք միմյանց հետ...

երկու կողմն էլ հանգիստ եղեք,
եթե ամեն ինչ լավ լինի՝ այսինքն, հանդիպման կողմերի ուզածով լինի՝ իշխանությունը կիսելու են ..

Բելլա Լալայանի գրառումը