Սելենա Գոմեսը բիկինիով զվարճացել է Մեքսիկայում

Սելենան ողջ օրն անցկացրել է լողափում

26-ամյա հայտնի երգչուհի Սելենա Գոմեսը լողազգեստով զվարճացել է լողափին։ Երգչուհին քույրերի եւ ընկերուհիների հետ լողափնյա երեկույթ է կազմակերպել։

Ինչպես երեւում են կադրերից աստղի արձակուրդները շատ լավ են անցնում։ Սելենան իր հանգիստն է անցկացնում Խաղաղ Օվկիանոսի ափին, որը դեպի իրեն է ձգում աշխարհի տարբեր մասերում ապրող զբոսաշրջիկների։

Սելենան ողջ օրն անցկացրել է լողափում։ Աղջիկները բիկինի երեկույթ են կազմակերպել։ Երգչուհին ընտրել է ոճային, գեղեցիկ, սպիտակ լողազգեստ։ Ուրախ խումբը ոգելից է խմել, մրգեր կերել, արեւայրուք ընդունել: Կարճ ասած ուրախ եւ անհոգ ժամանցն ապահովված է եղել, գրում NEWS.am STYLE: