Սորոսի գրասենյակից պարտադրում են արդարադատության նախարար նշանակել Բադասյանին

Հանկարծ չմոռանաք, թե ում հետ գործ ունեք, հանկարծ չշփոթվեք

«Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» կազմակերպության գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը քիչ առաջ հայտարարեց՝ Սորոսի գրասենյակից պարտադրվում է Հայաստանի իշխանությանը, որ արդարադատության նախարար նշանակեն Ռուստամ Բադասյանին։

«Վերջինն իր վրա պարտավորություն է վերցրել քայքայել ու կործանել Հայաստանի հասարակության բոլոր առողջ տարրերը, Հայաստանի հասարակության մեջ սերմանել երկպառակություն և մարդկանց հանել իրար դեմ։ Նա վերջերս մոդայիկ դարձած հայտնի բառի՝  վեթթինգի ջատագովներից է»,-հայտարարեց Մալյանն ու ընդգծեց, վեթթինգի առաջին ենթարկվողը կլինի Բադասյանը, որպեսզի պարզեն, օրինակա՞ն, թե՞ անօրինական կերպով է ազատվել զինծառայությունից։

«Հանկարծ չմոռանաք, թե ում հետ գործ ունեք, հանկարծ չշփոթվեք։ Իմ ձեռքի տակ բազմաթիվ փաստեր կան, որոնք եթե սկսեմ հրապարակել, այստեղից «մամա ջան» գոռալով կփախնեն բոլորը»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ժամանակի ընթացքում փաստերը հատ-հատ կհրապարակվեն։

Հիշեցնենք, որ քիչ առաջ զինծառայության ու պետական պաշտոնում նշանակվելու վերաբերյալ լուրերին ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ռուստամ Բադասյանը։

Նա գրել է. «երջին շրջանում ֆեյսբուքի տիրույթում որոշել են ինձ նշանակել պետական տարբեր պաշտոնների:)

Քանի որ վերջապես հնչել է հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող խնդիր իմ անձի հետ կապված` բանակում չծառայելու օրինականության մասով, առաջարկում եմ`

- ցանկացած լրագրողի տրամադրել լիազորագիր զինվորական ծառայությունից ազատվելու պատճառները ուսումնասիրելու համար պետական մարմիններից իմ վերաբերյալ անձնական գաղտնիք կազմող տեղեկություններ ձեռք բերելու համար:

- ուսումնասիրությունից հետո (ռենտգեն նկարներին և բժշկական եզրակացություններին չհավատալու դեպքում) անցնել բժշկական հետազոտություն (մանավանդ որ վաղուց չեմ անցել) ՀՀ ցանկացած բժշկական հաստատությունում զինվորական ծառայությունից ազատվելու օրինականությունը հաստատելու համար»։