Գազարը պարունակում է A, B3, B4, B5, B9, C, E վիտամիններն, ինչպես նաև հանքանյութեր. կալիում, նատրիում, ֆոսֆոր, կալցիում, մագնեզիում, երկաթ։
Գազարը վիտամին А-ի և բետա-կարոտինի բարձր պարունակության շնորհիվ նպաստում է օրգանիզմի նյութափոխանակության կարգավորմանը, ինչպես նաև հատկապես մաշկի որակի լավացմանը։
Վիտամին А-ն օգտակար է նաև աչքի առողջության համար։
Գազարը բարելավում է արյան շրջանառությունը, օգտակար է սակավարյունության դեպքում, արյան մեջ նվազեցնում է նաև խոլեստերինի մակարդակը, օգտակար է նիհարել ցանկացողների համար։
Գազարի հյութն ընդունված է համարել իմունային համակարգի ամրացմանը նպաստող միջոց, ինչպես նաև խիստ օգտակար է ավիտանինոզի, մրսածության դեպքում, փոխանցում է mediahub.am-ը։
Ցանկալի չէ գազար օգտագործել լյարդի հիվանդությունների դեպքում. եթե օրգանն առողջ չէ, չի կարող յուրացնել կարոտին։ Հակացուցումների թվում են նաև խոցային հիվանդությունները, էնտերիտը (բարակ աղու բորբոքային հիվանդություն), գաստրիտը։
0Comments