Առողջ սնունդ՝ նիհարելու համար․ ինչ կարելի է ուտել եւ ինչ չի կարելի

Առողջ մարդը պետք է օգտագործի ածխաջրեր
դիետա

Ինչ մթերքներ արժի ընգրկել սննդակարգում եւ ինչ մթերքներից ցանկալի է հրաժարվել։

Սպիտակուցներ

Սպիտակուցներն անհրաժեշտ են առղջության պահպանման, մկանային զանգվածի եւ նորմալ քաշի համար։ Սպիտակուցների լավ աղբյուրներ են համարվում յուղոտ ձուկը, հավի սպիտակ միսը, ինչպես նաեւ հավի ու լորի ձվերը, կաթնամթերքները եւ ընդեղենները։ Ցանկալի է նվազեցնել կարմիր մսի քանակը սննդակարգում։

Իսկ վերամշակված մսից, այդ թվում երշիկներից եւ նրբերշիկներից ցանկալի է լրիվ հրաժարվել։ Նրանք ոչ միայն վնասակար շատ յուղեր են պարունակում, այլեւ պոտենցիալ կոնցերոգեն են՝ ավելացնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը։ 

Ճարպեր

Առողջության համար օգտակար ճարպեր կարելի է ստանալ տարբեր տեսակի ընկուզեղենից, 82,5%-ից ոչ պակաս յուղայնության որակյալ կարագից, խոզի ճարպից, ինչպես նաեւ դառը շոկոլադից։ Ամեն դեպքում ցանկալի չէ շատ յուղային մթերքներ ուտել․ ավել քաշի դեպքում խորհուրդ է տրվում ուտել ամեն կիլոգրամ քաշին 0,8 գրամ հարաբերակցությամբ։

Ածխաջրեր

Առողջ մարդը պետք է օգտագործի ածխաջրեր՝ 1 կիլոգրամ քաշին 3 գրամից ոչ պակաս համամասնությամբ։ Սակայն ցանկալի է այդ ածխաջրերը ստանալ ավելի առողջ աղբյուրներից։ Դրանցից են ցորենը, հնդկաձավարը, ձավարը, վարսակը, հաճարը, ինչպես նաեւ ընդեղենները՝ լոբին, ոսպը, սիսեռը, ոլոռը։

Բջջանք

Այս խմբի մթերքներից նիհարող մարդու սննդակարգում պետք է ընգրկվեն բանջարեղենն ու կանաչին։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս բանջարեղենն ու կանաչին օգտագործել մսի եւ ձկան հետ։ Ըստ նրանց անհրաժեշտ է օգտագործել ամեն օր 400 – 500 գրամ հում բանջարեղեն եւ մրգեր։

Քաղցրավենիք

Քաղցրավենիքը նույնպես հանդիսանում է ածխաջրերի աղբյուր, բայց այն պետք է օգտագործել շատ զգույշ, մանավանդ եթե ուզում եք նիհարել։ Թխվացքներից առավելությունը պետք է տալ նրանց, որոնք պատրաստված են աշորայի, եգիպտացորենի կամ հնդկացորենի ալյուրից։ Հնարավորության սահմաններում քաղցրավենիքներն անհրաժեշտ է փոխարինել մրգերով եւ չրերով։