Սննդակարգերի, առողջ ապրելակերպի մասին խոսելիս մենք հաճախ անարդարացիորեն մոռանում ենք տղամարդկանց մասին, մինչդեռ նրանք նույնպես առողջության պահպանման եւ ամրապնդման կարիք ունեն:
Men’sHealth-ը ներկայացնում է 8 մթերք, որոնք կօգնեն տղամարդկանց ավելի արագ այրել ճարպերը:
1. Դարչին
Դարչինը շաքարի «թշնամին» է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ 40 օր շարունակ դարչին օգտագործելը կարող է 20 տոկոսով ավելի արդյունավետ դարձնել շաքարի մետաբոլիզմն օրգանիզմում:
2. Ձու
Ձուն հարուստ է սպիտակուցով եւ կարող է փակել ախորժակը՝ դեղնուցի մեջ պարունակվող A, D, E եւ К վիտամինների «պատճառով»: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախաճաշին երկու ձու ուտելուց հետո տղամարդիկ օրվա ընթացքում 417 կիլոկալորիայով ավելի քիչ են ուտում:
3. Լայմ
Ոչ թե թեքիլայի հետ, այլ ձկան վրա քամված: Լայմի մեջ պարունակվող նյութերը ճնշում են լյարդի կողմից արտադրվող ապոլիպոպրոտեին B-ի ավելցուկները, որի պատճառով սիրտը կարող է ճարպակալվել:
4. Սիսեռ
Սիսեռը հարուստ է պրոտեիններով եւ բջջանյութով: Ապացուցված է, որ սիսեռի օգտագործումը նվազեցնում է արյան մեջ ճարպի մակարդակը:
5. Բրոկոլի
Բրոկոլին հարուստ է վիտամին C-ով: Հայտնի է, որ որքան քիչ է օրգանիզմում վիտամին C, այնքան հաստ է որովայնը: Իսկ «մեղավորը» կարնիտինի քիչ արտադրությունն է, որը մասնակցում է ճարպերի այրմանը:
6. Ոսպ
Ոսպը պարունակում է պրոտեիններ, բջջանյութ, ածխաջրեր եւ մոլիբդեն: Վերջինն օգնում է օրգանիզմին մեծ արդյունավետությամբ փոխակերպել ստացված ածխաջրերն էներգիայի, այլ ոչ թե ճարպի:
7. Տոֆու պանիր
Տոֆուն վատն խոլեստերինի «թշնամին» է: New England Journal of Medicine-ի տվյալներով՝ տոֆուի մեջ պարունակվող սոյայի պրոտեինի 47 գրամը մեկ օրում նվազեցնում է խոլեստերինը 23,2 միլիգրամով:
10. Խնձոր
Խնձորը մեծ քանակությամբ պեկտին է պարունակում: The American Journal of Clinical Nutrition-ը հայտնում է, որ այն ունակ է 44 տոկոսով ավելացնել ճարպի դուրս բերումն օրգանիզմից:
0Comments