Մինչ իշխանությունը համոզում է զոհաբերել տարածքները, տարածաշրջանում պրոցեսներ են եռում, որոնք կարող են պայթյունի հանգեցնել․ Տիգրան Աբրահամյան

Մանրամասներ
նիկոլ իրան իսրայել.

Իսրայելական օդուժի կողմից Սիրիայում իրանական հյուպատոսության խոցումը տևական ժամանակ է Իրանի կոշտ արձագանքի սպասումներ է առաջացրել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Թե իրանական պատասխանն ինչպես կարտահայտվի` դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ առկա լարվածությունը հենց այնպես չի կարող չեզոքանալ:

Ստեղծված անկանխատեսելի իրադրությունը մեզ համար վտանգավոր է այն տեսանկյունից, որ թեման կարող է ակտիվ զարգացումներ ունենալ և Մեծ տարածաշրջանում եղած կոնֆլիկտների տաքացմանը բերել:

Մինչ հայաստանյան իշխանությունը հանրությանը համոզում է զոհաբերել հերթական տարածքները, տարածաշրջանի ներսում պրոցեսներ են եռում, որոնք կարող են լուրջ պայթյունի հանգեցնել», - գրել է նա: