Երևանի թիվ 2 զինկոմիսարիատում զորակոչիկը պայթուցիկը նետել է հանձնաժողովի նախագահի վրա

Մանրամասներ
զինկոմիսարիատ զորակոչիկ

Armlur-ին հայտնի է դարձել, որ Հակոբ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար:

Այսպես՝ Հակոբ Սամվելի Գալստյանը, 2023 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, բժշկական ստուգում անցնելու նպատակով գտնվելով Երևան քաղաքի Ազատության 24 հասցեում գտնվող զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 2 տարածքային ստորաբաժանումում, զորակոչի կենտրոնական բժշկական հանձնաժողովի նախագահ Վահե Կորյունի Հակոբյանից տեղեկանալով պարտադիր զինվորական ծառայությանը պիտանի լինելու մասին, նշված հանգամանքն ընդունել է ցավագին, որից հետո իր մոտ ունեցած հրավառության միջոց հանդիսացող պայթուցիկը վառել և նետել է Վահե Կորյունի Հակոբյանի վրա, ինչը դիպչել է վերջինիս կրծքավանդակի հատվածին, ընկնել հատակին ու պայթել՝ առաջացնելով ծուխ:

Շարունակելով հասարակության՝ զինկոմիսարիտաում գտնվող անձանց նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքը, Հակոբ Սամվելի Գալստյանը հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ։ Այդ կերպ շուրջ 10 րոպեով խաթարել է զինկոմիսարիատի բնականոն աշխատանքը, ինչից հետո դուրս է եկել զինկոմիսարիատի բակ, կրկին հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ, որին միջամտել են նշված տարածքում ծառայողական պարտականությունները կատարող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Արաբկիրի բաժնի ՀՈԲ աշխատակիցները, ովքեր Հակոբ Գալստյանին օրինական պահանջ են ներկայացրել՝ դադարեցնել հասարակական կարգի կոպիտ խախտումը, ինչին ի պատասխան Հ.Գալստյանը ոստիկանության ծառայողների հասցեին նույնպես հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ:

Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։