Գազայի հատվածում փլատակների տակ հազարավոր զոհեր կան․ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար

Մանրամասներ
Գազա պաղեստին իսրայել

Գազայի հատվածում հազարավոր դիեր կան փլատակների տակ։ Այս մասին եգիպտական Al Qahera News հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Գազայում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։

«Հազարավոր զոհեր շարունակում են մնալ Գազայում փլատակների տակ»,- ասել է Հանիեն։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը նաև հայտնել է, որ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանով բոլոր զոհերի 70 տոկոսը կանայք ու երեխաներ են։