Բորդյուր լիզելու արտահայտությունը, մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ էդ փողոցին․ Բագրատ Սրբազան

Մանրամասներ
բագրատ

Դե իրենք փողոցում են, իրենք փողոցից տուն չեն եկել, մնացել են փողոցում, տեսնո՞ւմ եք իրենց բառապաշարը, խոսելաձևը։

Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, դեպի Աբովյան քաղաք երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ Փաշինյանին զայրացրել են խոսքերն այն մասին, որ տաճարը հաղթելու է փողոցին:

«Օրինակ բորդյուր լիզելու արտահայտությունը փողոցային չէ՞, ասֆալտ ուտելու, դուրսպրծուկ արտահայտությունները ձեզ դո՞ւր է գալիս, փողոցային չէ՞ դա: Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ էդ փողոցին»,-ասաց նա:

Հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ իշխանությունը կարող է խոչընդոտել վաղվա հանրհավաքին, Սիբազանն արձագանքեց. «Մենք ոչ մի անօրինական բան չենք անում»: