«Զանգեզուրի միջանցքը» կնպաստի երկրների միջև կապերի ընդլայնմանը՝ «անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում ունի Իրանը». Թուրքիայի նախկին վարչապետ

Մանրամասներ

ա

Թուրքիայի նախկին վարչապետ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախկին նախագահ, պատգամավոր Բինալի Յըլդըրըմը Բաքվի VIII-րդ գլոբալ համաժողովի՝ «Աշխարհը COVID-19-ից հետո» շրջանակում հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ, գրում է Trend-ը:

Յըլդըրըմի խոսքով, միջանցքի բացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների միջև կապերի ընդլայնմանը՝ անկախ նրանից, թե Իրանը ինչ դիրքորոշում ունի, հավելում է apa.az-ը:

«Իրանը պատմական պետություն է, մենք Իրանի հետ ունենք խաղաղ հարաբերություններ, և այդպես կշարունակվի, և մենք կարծում ենք, որ այդ հարթակը կընդլայնվի Կովկասի երկրների հետ միասին, այդ թվում՝ մերձկասպյան տարածաշրջանի պետությունների հետ»,-ասել է Յըլդըրըմը։