Մենք չենք տեսնում որևէ արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում․ Հայաստանում ԵՄ առաքելություն

Մանրամասներ

Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքում է սահմանի երկայնքով հայկական զինված ուժերի կուտակման և տեղաշարժի մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը։

«Հայաստանում ԵՄ առաքելությունն ամենօրյա ռեժիմով վերահսկում է ռազմական իրավիճակը 4 օպերատիվ հենակետերից՝ պարեկություն իրականացնելով հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։

Տեղից ստացված տեղեկության հիման վրա մենք չենք տեսնում որևէ արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում, հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ»,– ասված է հաղորդագրության մեջ։