«Ես պատրաստ եմ ռուսների հետ կռվել միայն մի դեպքում․ եթե հարձակվեն Բելառուսի վրա». Լուկաշենկո

Մանրամասներ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտասահմանյան և բելառուսական լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմել է, թե որ դեպքում Բելառուսը պատրաստ կլինի գործի դնել բանակը:

«Ես պատրաստ եմ ռուսների հետ կռվել Բելառուսի տարածքից միայն մեկ դեպքում․ եթե թեկուզ մեկ օտար զինվորական մտնի Բելառուսի տարածք՝ սպանելու իմ մարդկանց։

Եթե նրանք ագրեսիա գործեն Բելառուսի դեմ, պատասխանը կլինի ամենադաժանը, և պատերազմը բոլորովին այլ բնույթ կստանա»,-ընդգծել է Բելառուսի առաջնորդը։