Անդրկովկասի վերաբերյալ Ժնևյան քննարկումները դադարեցվել են. դա կարող է հանգեցնել տարածաշրջանում անորոշության. ՌԴ ԱԳՆ

Մանրամասներ
ա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտնել է, որ Անդրկովկասի վերաբերյալ Ժնևյան քննարկումները, որոնց նոր փուլը պետք է անցկացվեր մարտին, ՄԱԿ-ի, ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ դադարեցվել են, հայտնում է gazeta.ru-ն։

«Ինչ վերաբերում է ժնևյան քննարկումներին, ապա այս ձևաչափի աշխատանքները հետաձգվել են։ Սա մեր ընտրությունը չէ, նախաձեռնությունն այս դեպքում պատկանում է եռանախագահների (ՄԱԿ, ԵՄ և ԵԱՀԿ) «եռյակին», որոնք իրենց որոշմամբ անորոշ ժամանակով հետաձգեցին մարտի վերջին նախատեսված հերթական՝ 56-րդ փուլը», - ասել է Գոնչարը։

Նա նշել է, որ քննարկումների մասնակիցներն իրականում «պատանդ են վերցրել» բանակցային ամենակարևոր ձևաչափը, որի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել տարածաշրջանում անվտանգության և կայունության ընդունելի մակարդակ։

Նրա խոսքով, «արևմտյան «գործընկերների» ոչ բարեկամական և քաղաքականացված քայլերը չեն օգնում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման գործին» և կարող են «հանգեցնել անորոշության այս տարածաշրջանում»։