Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

Մանրամասներ

Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված, հայտնում է kommersant.ru-ն։

Հայտարարված տագնապի պատճառ կարող էր լինել Մաչուլիշչիի (Բելառուս) օդանավակայանից վաղ նախազգուշացման ռադարով A-50U ինքնաթիռի օդ բարձրանալը։

Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ Ուկրաինայի տարածքում հրթիռային հարձակման սպառնալիք կա։

Օդեսայի և Դնեպրոպետրովսկի շրջանների իշխանություններն արդեն հայտնել են Ուկրաինայում հրթիռների արձակման մասին։

Ուկրաինայի պետական սահմանային ծառայության տվյալներով՝ 2022 թվականին երկրում 14 870 անգամ օդային հարձակման ահազանգ է հայտարարվել։ Վերջին անգամ այս տարի Ուկրաինաի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել փետրվարի 4-ին։