ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կկրճատվի. Աղաջանյան

Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։

Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները.

– ՀՀ փոխվարչապետեր
– Վարչապետի աշխատակազմի ղեկավար
– ԱԱԽ քարտուղար
– Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
– Աշխատակազմի վարչության պետեր
– Աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր
– Վարչապետի խորհրդականներ
– Վարչապետի որոշ օգնականներ

Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն.

– Երկու փոխվարչապետերը
– ԱԱԽ քարտուղարը
Եվ վերջ

Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։

Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի»։