Նա կգա. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Հաճախ մտածեք Իմ մասին. Խոնարհություն, Ծառայություն, Պաշտամունք, Զոհաբերություն և Սրբացում. սրանք են պարզ աստիճանները Քրիստոնեական Կյանքի

Հիսուս

Դեկտեմբերի 24

Տեր, Դու այստեղ ես, այնպես արա, որ զգանք Քո սքանչելի մոտիկությունը:

Այո, բայց չմոռանաք, որ առաջին Ողջույնը պետք է լինի այն ողջույնը, որ Մոգերը տվեցին Բեթղեհեմի քարայրի մեջ:

Ինձ տված ձեր առաջին ողջույնը թող չլինի երկնային հաղթանակի տիրացած Թագավորին ու Տիրոջը, այլ՝ երկրային փառքից զրկված ու խոնարհներին խառնված մեկին, ինչպես Մոգերը արեցին:

Ձեր խոնարհության առաջին ողջույնը տվեք Խոնարհին՝ Բեթղեհեմի Մանկանը. այս պետք է լինի ձեր առաջին ողջույնը:

Ապա ձեր հաջորդ քայլը թող լինի Ապաշխարանքի Պաշտամունքը: Իբրև երկրի մեղավորներից մեկը՝ Ինձ հետ կանգնեք Հորդանանի ջրերի մեջ, ուր Ես մկրտվում էի Հովհաննեսի ձեռքով. ուրեմն պետք է երկրպագեք Ինձ՝ իբրև Բարեկամ ու Ծառա մեղավորների:

Հաճախ մտածեք Իմ մասին: Խոնարհություն, Ծառայություն, Պաշտամունք, Զոհաբերություն և Սրբացում. սրանք են պարզ աստիճանները Քրիստոնեական Կյանքի: