Ծառայությունը մեծություն է. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ես, որ կառավարում ու Իմ հրամանի տակ եմ պահում տիեզերքը, սպասում եմ Իմ Զավակների հրամաններին, ամեն ինչի համար կանչեք Ինձ

Հիսուս

Ապրիլի 4

Իմ որդիներ, Ես՝ ձեզ սպասող Տերը, այստեղ եմ՝ պատրաստ արձագանքելու ձեր կանչին: Ահա Ես՝ ծառայողի պես եմ ձեր մեջ. հեզ ու Սուրբ, ձեր հրամանին սպասող, պատրաստ՝ ծառայելու: Իմացեք, որ ծառայությունը մեծության ամենագեղեցիկ հատկանիշներից է: Ես, որ կառավարում ու Իմ հրամանի տակ եմ պահում տիեզերքը, սպասում եմ Իմ Զավակների հրամաններին: Ամեն ինչի համար կանչեք Ինձ:

Երբ խաղաղընթաց դառնա ձեր ժամանակը, դուք սքանչելի ուրախությամբ կխոսեք Իմ մասին և միասին էլ ավելի վեր կբարձրանանք: Միշտ խոնարհ, հեզ, սրտով պարզ ու մաքուր:

Սովորեք Այս. պետք է ոչ թե իշխանավոր լինել. այլ՝ սոսկ ծառա: