«Քաղաքապետ Կարգին Հայկոն թաքցնում է պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվությունը». Աղասի Ենոքյան

Նրա անձը դառնում է չափազանց բարձր կոռուպցիոն ռիսկի տակ գտնվող, որի մասին ժամանակն է, որ վարչապետի օգնականը նոր ֆիլմ նկարի

ե

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երեւանի քաղաքապետ Կարգին Հայկոն թաքցնում է քաղաքապետարանի աշխատակիցներին վճարած պարգեւավճարների վերաբերյալ տեղեկատվությունը, քողարկվելով անձնական տվյալների պաշտպանության գործոնով։ Քաղաքապետին կրկին անհրաժեշտություն կա հիշեցնել, որ քաղաքապետարանի աշխատողները հանրության կողմից վարձված աշխատողներ են, ճիշտ է՝ Կարգին Հայկոյի միջոցով, եւ նրանք ստանում են հանրության մուծած փողերը։ Եւ ուրեմն, հանրությունից այդ փողերը ստացողների վերաբերյալ տեղեկատվությունը կոծկելը ոչ միայն բարոյական չէ, այլեւ օրենքի խախտում է՝ մենք պետք է իմանանք մեր փողերից ով, ինչքան, եւ ինչի համար է ստացել։
Սակայն սա խնդրի միայն մի կողմն է։ Մեկ տոնածառի ու 9 Կամազի բարձր կոռուպցիոն ռիսկերով պատմություններից հետո, երբ քաղաքապետը թաքցնում է, թե ուր են հոսել 1 մլն. դոլարի չափ մեր փողերը, նրա անձը դառնում է խիստ ու չափազանց բարձր կոռուպցիոն ռիսկի տակ գտնվող, որի մասին ժամանակն է, որ վարչապետի համապատասխան օգնականը նոր ֆիլմ նկարի»։