Կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները․ Հնդկաստանի ԱԳՆ կոշտ հայտարարությունը

Մանրամասներ

1

Հնդկաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում բանակցել և դիվանագիտական ​​ճանապարհով լուծել սահմանին ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասված է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բագչիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երեքշաբթի գերատեսչության պաշտոնական կայքում։

«Մենք հաղորդումներ ենք ստացել 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքային օբյեկտների վրա հարձակումների մասին: Մենք կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Բագչին նշել է, որ, ըստ հնդկական կողմի, երկկողմ վեճերը պետք է լուծվեն դիվանագիտական ​​ու երկխոսության ճանապարհով։

«Ոչ մի հակամարտություն չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Մենք կոչ ենք անում երկու կողմերին շարունակել բանակցությունները՝ կայուն և խաղաղ լուծման հասնելու համար», - ասել է Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: