Վստահ եմ, որ մեր մեջ ահագին ներդրված անձինք կան, որ կոնֆլիկտ սադրեն. Բագրատ Սրբազան

Մանրամասներ
տավուշ

Առջևում ոստիկանական զորքեր են, կարմիր բերետներով են այս անգամ ու չգիտեմ, թե ինչ գործառույթ ունեն իրականացնելու:

Այս մասին երթի ժամանակ հայտնել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Մեր խնդիրն է, որ որևէ ձևով կոնֆլիկտ չլինի: Վստահ եմ, որ մեր մեջ ահագին ներդրված անձինք կան, որ այդ կոնֆլիկտը ստեղծեն: Եթե որևէ մեկը որևէ ձևով՝ շիշ կնետի կամ մեկ այլ բան կանի, ապա իրենց մարդն է:

Հստակ իրենց մարդն է, որ բերել դրել են այս խաղաղ մարդկանց մեջ, որպեսզի խառնեն իրար ամեն ինչ: Հետևում ենք բոլոր այն քայլերին, որոնք մենք անում ենք:

Վերստին կրկնում եմ, եթե որևէ մեկը գոռաց, ճչաց,աղաղակեց կամ ինքնաստեղծ սադրեց ու հայհոյանք տվեց, ուրեմն իշխանության կողմից ներդրված մարդ է»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը: