Լավրովը Բաքվում սկանդալային հայտարարույուն է արել. Ի՞նչ են խոստացել ՀՀ իշխանությունները ՌԴ ԱԳ նախարարին

Մանրամասներ

ա

Բոլոր մարդասիրական հարցերը պետք է լուծվեն մաքսիմալ օպերատիվ: Այս մասին Ադրբեջանում իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Լավրովը նշել է, որ դա վերաբերում է զոհերի մարմինները վերադարձնելուն, անհետ կորածներին ու ականապատման քարտեզներին:

Ադրբեջանական մամուլը պնդում է, որ Լավրովը հայտարարել է, թե այդ հարցերը քննարկվել են Հայաստանում, նախնական քայլերն արվել են, հույս կա, որ հարցը շուտով կլուծվի:

Հարց է առաջանում՝ ինչ են խոստացել ՀՀ իշխանությունները Լավրովին մասնավորապես ականապատման քարտեզների մասին: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը ոչ մեկ անգամ է հայտարարել, որ հայերը պետք է իրենց տան Արցախի գրավյալ տարածքների ականապատման քրատեզները: