Աղազարյանը՝ Տիգրանաշենը հանձնելու վերաբերյալ լուրերի մասին

Մանրամասներ

1

Քիչ առաջ բլոգեր Միկա Բադալյանը տեղեկություն տարածեց, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը։ ԱԳՆ-ից և վարչապետի աշխատակազմից զանգերին չեն պատասխանում, խոսնակ Մանե Գևորգյանը անջատել է հեռախոսը։ Փորձեցինք ինչ-որ բան իմանալ իշխանության միակ հասանելի մարդուց՝ Հովիկ Աղազարյանից, վերջինս հավանաբար ինչ-որ խնջույքի էր, քանի որ կլառնետի ուրախ ելևէջներ էին հնչում։

Աղազարյանին հարցրինք՝ ի՞նչպես կարող է մեկնաբանել տարածվող տեկությունը, նա անակնկալի եկավ, ապա ասաց՝ «Չկա նման բան», հարցրինք՝ վստահաբար կարո՞ղ է պնդել, պատասխանեց․ «Ես վստահաբար կարող եմ իմ կողմից ասել, որ դա երբեք չի լինի»։

Hraparak.am