Ալիևի հայրն էլ կորցրեց 5 շրջան ու այդպես էլ հրաժարական չտվեց․ Ավելին՝ չկնքեց «խաղաղության պայմանագիր» Հայաստանի հետ

Ալիևի զարմանքն այնքան էլ հասկանալի չէ

1

Ալիեւը զարմացած է է, որ Հայաստանում «պարտված ղեկավարությունը ստացել է ժողովրդի վստահությունը»: Նա եզրակացնում է, որ «հայ ժողովուրդը եւ Հայաստանի ղեկավարությունը համակերպվել են նոր իրավիճակի եւ պարտության հետ»:

Ալիևի զարմանքն այնքան էլ հասկանալի չէ։ Չնայած Բաքվի ղեկավարությունը մի քանի անգամ փոխվեց 1990-ականների սկզբին խոշոր պարտություններից հետո, բայց նրա հայրը, որը 1993-ին կրկին վերադարձավ իշխանության և դրանից հետո կորցրեց 5 շրջան, այդպես էլ հրաժարական չտվեց: Նա շարունակեց ղեկավարել մինչև իր մահը՝ 2003 թ., հասցնելով երկիրը «ժառանգել» որդուն և չկնքել «խաղաղության պայմանագիր» Հայաստանի հետ:

Ըստ ամենայնի, Իլհամ Ալիևին հանգիստ չի տալիս այս ասոցիացիան՝ պատերազմում պարտությունից հետո հայրը զիջեց տնտեսական ինքնիշխանության մի մասը՝ կնքելով «դարի գործարքը» և երկիրը կերոսինի տակառի վերածելով: Որդի Ալիևը քաղաքական գործարք կնքեց Ռուսաստանի և Թուրքիայի հետ՝ զիջելով ինքնիշխանությունը, ինչը հնարավորություն տվեց «ռևանշ» վերցնել:

Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները Հայաստանում: Ալիևը պահանջում է կատարել Ռուսաստանի հետ գործարքը: «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կդադարի զինել Հայաստանին, սակայն մինչ այժմ մենք դա չենք տեսել»: Նա հիշեցրել է, որ ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Հայաստանին զենք մատակարարելու գործընթացը սկսված է»:

Ըստ Ալիեւի, Հայաստանին զենք մատակարարելու «իմաստ» չկա: Նա պահանջում է, որ Հայաստանը «խաղաղության պայմանագիր» ստորագրի: Վախենու՞մ է Ալիեւը ռեւանշից:

Սկզբնաղբյուր