Կորեական խոհանոց. պատրաստենք կիմչի

Այն ունի պատրաստման ավելի քան 100 եղանակ
Live24.am-ը ներկայացնում է

1

Կիմչին Կորեայի ազգային կերակրատեսակներից է: Այն ունի պատրաստման ավելի քան 100 եղանակ: Հաճախ այն նկարագրվում է որպես կծու կամ թթու կերակրատեսակ: 

Բաղադրիչներ

Չինական կաղամբ 1կգ

Կարմիր աղացած պղպեղ 30 գրամ

Սոխ 150 գրամ

Սխտոր 25 գրամ

Քացախ

Աղ

Պատրաստման եղանակը

Կաղամբը բարակ շերտատել 6 սանտիմետրանոց կտորներով, աղ ցանել և թողնել սենյակային ջերմաստիճանում մի քանի ժամ: Սխտորն ու սոխը բարակ շերտատել, խառնել կարմիր աղացած պղպեղին: Խառնուրդը լցնել կաղամբի վրա, խառնել: Լցնել կավե ամանի մեջ. վրան ծանրություն դնել և թողնել երկու-երեք օր սենյակային ջերմաստիճանում: