Հասկացեք այլոց. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Բայց ամեն մի օրհնություն պարտավոր եք ուրիշներին էլ փոխանցել

Հիսուս

Հունիսի 30

Ուր գնում եք՝ Ուրախությունը ձեզ հետ ունեցեք: Դուք շատ Օրհնված եք: Դուք շատ եք Օրհնում: Օրհնության անսպառ պաշարներ են սպասում ձեզ՝ նաև գալիք տարիներին ու ամիսներին: Բայց ամեն մի օրհնություն պարտավոր եք ուրիշներին էլ փոխանցել:

Սերը կարող է Աստծո փոխանցումով շրջել ու անցնել ողջ աշխարհը՝ հաղորդվելով մեկից մյուսին:

Մի քիչ արևի լույս ծագեցրու մեկի սրտին, այդ մեկը զվարթանալով՝ իր ուրախությունը կփոխանցի ուրիշին, և այսպես, Իմ Կենսատու և ուրախարար պատգամը կփոխանցվի մեկից մյուսին: