Ադրբեջանցի պատգամավորները կոչ են արել Արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովին վերանայել Բաքվի և Վաշինգտոնի համագործակցությունը, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Միլի Մեջլիսի մի խումբ պատգամավորներ խնդրել են՝ դադարեցնել գոյություն ունեցող երկու համաձայնագրերը, ինչպես նաև հրաժարվել նոր համաձայնագրերի շուրջ բանակցություններից։
Բացի այդ, խորհրդարանականները կոչ են արել՝ դադարեցնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը հանրապետությունում։
Համապատասխան նամակը ստորագրել է 43 պատգամավոր։ Նրանք, ի թիվս այլ բաների, նշել են, որ Վաշինգտոնը փորձում է հակամարտություն հրահրել Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ մեծ քանակությամբ ֆինանսական օգնություն հատկացնելով Երևանին:
Նրանք հավելել են, որ ԱՄՆ-ն բաժանարար գծեր է ստեղծում տարածաշրջանում։
0Comments