Մի տրտնջացեք՝ ուրախ եղեք. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Բոլոր հուսախաբությունները ուրախության փոխեք, ամեն մի տխրություն վերածեք Խնդության
Live24.am-ը ներկայացնում է

Հիսուս

Ապրիլի 23

Վստահեք Ինձ: Իմ ասածի պես կատարեք ամեն բան, և ամեն ինչ լավ կլինի: Հետևեք Իմ Հրամաններին: Հնազանդ լինել և մնալ Աստվածային Ներդաշնակության մեջ. սրանք են այն պայմանները, որոնց կատարելու դեպքում կբավարարվեն ձեր բոլոր կարիքները և անգամ նրանց կարիքները, ում համար աղոթում եք:

Այն պարտականությունները, որ հանձնարարեցի ձեզ կատարել, կարող են և որևէ իրական առնչություն չունենալ Իմ տված պարգևների հետ: Բայց չմոռանաք, որ Ես Եմ հրաման տվողը, Ես Եմ պարգևներ բաշխողը, Ես Եմ պայմաններ առաջարկողը, միայն թե ամեն մեկին տրվում է՝ ըստ իր կարիքի:

Մի վախեցեք. շարունակեք ձեր ճանապարհը, ցնծալի ուախությունը ձերը կլինի: Բոլոր հուսախաբությունները ուրախության փոխեք: Ամեն մի տխրություն վերածեք Խնդության: