Լսիր իմ պատասխանը

Մարդու հոգու աղաղակը երբեք անլսելի չի մնում. ոչ թե Աստված չի լսում, այլ մարդն է, որ չի լսում պատասխանը
Հիսուս

 

Հոկտեմբերի 19

Տեր, լսիր մեր աղոթքը,  և մեր աղաղակը թող հասնի Քեզ:

Մարդու հոգու աղաղակը երբեք անլսելի չի մնում: Ոչ թե Աստված չի լսում, այլ մարդն է, որ չի լսում պատասխանը:

Ինչպես մեքենայի տարբեր  մասերն են պատրաստված այնպես, որ մեկը մյուսին ճշտորեն համապատասխանելով ներդաշնակ գործելու հնարավորություն են տալիս մեքենային. այդօրինակ հարաբերության մեջ է նաև մարդկային սրտի աղաղակը և Աստծո Պատասխանը:

Սակայն մարդը իր աղաղակը կամ խնդրանքը նկատում է իբրև մի առանձին բան, որ կարող է լսվել կամ չլսվել՝ կախված Աստծո հաճությունից. առանց իմանալու, որ պատասխանն էլ Այնտեղ է  ի սկզբանե և սպասում է խնդրողին: Եվ մարդու անուշադիր լինելը կամ թերի ունկնդրումն է պատճառը, որ չի լսում պատասխանը և, հետևաբար, զրկված մնում Օգնությունից ու Փրկությունից: