Նռան օգտակար հատկությունները

Մանրամասները՝ տեսանյութում

1

Բոլորի կողմից սիրված նռան մեջ պարունակվում են С, В6, В12, Р վիտամիններ, ինչպես նաեւ բջջանյութ, հանքանյութեր, կալցիում, մագնիում, կալիում, ֆոսֆոր եւ այլն:

Տարբեր տարիներին անցկացված հետազոտություններով նռան մեծ թվով օգտակար հատկություններ են հայտնաբերվել: Այսպես՝ 4 շաբաթ ամեն օր նռան սերմերի յուղի 800 մգ գործածումը նվազեցնում է արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակը: Տրիգլիցերիդները սննդամթերքի հիմնական լիպիդներն են: Ինչպես հայտնի է, դրանք բջջաթաղանթի հիմնական բաղադրիչն են, իսկ ճարպային բջիջներում պահպանվում է օրգանիզմի էներգետիկ պաշարը:

Կարեւոր դերակատարում ունեն նաեւ նռան մեջ պարունակվող հզոր հակաօքսիդանտները՝ պոլիֆենոլները: 4 շաբաթ ընդամենը նռան 8 գրամ հյութի գործածումը զգալիորեն բարելավում է միջին տարիքի մարդկանց բանավոր եւ տեսողական հիշողության ցուցանիշները: Դրանից բացի, նռան հյութի այս քանակությունն արդյունավետ է նաեւ հիշողության չափավոր գանգատներով տարեցների համար:

Մյուս հակաօքսիդանտները, այդ թվում՝ պունիկալագինը, ամրացնում են անոթների պատերը՝ խոչընդոտելով աթերոսկլերոտիկ վահանիկների առաջացումը: Պունիկալագինը նաեւ չեզոքացնում է ազատ ռադիկալներին եւ մեծացնում հակաօքսիդանտային վիճակը:

Քեյզի Արեւմտյան պահուստային համալսարանի Բժշկական դպրոցի հետազոտություններով պարզվել է, որ նուռը նվազեցնում է աճառային հյուսվածքների դեֆորմացիան, որը բերում է օստեոարթրոզի առաջացման:

1