Մոռացեք ոտքերի տհաճ հոտի, եղունգի դեֆորմացիայի մասին

Բուժման ընթացքում կարող են օգտագործվել նաև բնական միջոցներ
Ոտքերի խնամք

Սնկային վարակն անուշադրության մատնել չի կարելի. այն կարող է քրոնիկ դառնալ, տարածվել՝ առաջացնելով անհարմարություն, անառողջ արտաքին տեսք, և այլն։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ վարակի առկայությունը կարող է հաստատվել համապատասխան հետազոտության արդյունքում, իսկ բուժումը նշանակվում է բժշկի կողմից։

Բուժման ընթացքում կարող են օգտագործվել նաև բնական միջոցներ․ կայքի հաղորդմամբ՝ լավագույններից մեկը թեյի ծառի յուղն է։ Դրա ակտիվ բաղադրիչները հակաբակտերիալ, հակասնկային հատկություններ ունեն։

  • Հավասար քանակով խառնեք թեյի ծառի յուղն ու որևէ բուսական յուղ։ Կարող եք օգտագործել ձիթապտղի, արևածաղկի կամ այլ յուղ։
  • Լավ լվացեք ոտքերը, չորացրեք։
  • Խառնուրդը բամբակի օգնությամբ օրվա ընթացքում 3 անգամ քսեք վնասված հատվածին։