Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր. ՀՀԿ երիտթևի ղեկավար

Հայկ Մամիջանյանի և Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան մենամարտը շարունակվում է

Հայկ Մամիջանյանի և Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան մենամարտը շարունակվում է.

«Լուսավոր Հայաստանից ինձ արաձագանքել էին...

Դավիթ ջան, բլոտում 7-երի կամ 8-երի չորս թուղթը հիսունը չի «ջրում»:

Այն ամենը, ինչ ես ուզում եմ այս պահին ասել կեղծ պառլամենտական և իրական արտախորհրդարանական ընդդիմության քաշային կատեգորիաների մասին:

ՀՀԿ-ի և Լուսավոր Հայաստանի «քաշեր» բարձրացնելու պոտենցիալների թվային արտահայտումը կարող եք գտնել IRI-ի վերջին հարցման մեջ, որտեղ մեզանից քիչ տոկոս էիք հավաքել:

Հա, մեկ էլ հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից Փաշինյանը Ձեզ երեսով էր տալիս, որ իր շնորհիվ է, որ այդքան մանդատ ունեք: Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, որովհետև եթե նախընտրական շրջանում իր ասեղը չթելեիք` հազիվ թե այսքան մանդատ ունենայիք»,-գրել է Մամիջանյանը՝ պատասխանելով իր գրառմանը Խաժակյանի պատասխանին:

Խաժակյանի պատասխանը չի ուշացել. «Հայկ ջան, կարծում եմ մեր ֆեյսբուքյան պատերին դժվարությամբ կգտնես ՀՀԿ-ի վարկանիշի կամ ընդդիմադիր լինելու վերաբերյալ գնահատականներ։ Ասելիքս շատ պարզ է, եթե շարունակելու ես մեզ թիրախավորել, մենք էլ իմանանք, որ մի արտախորհրդարանական ուժ կա, ով ուզում է մենք պարբերաբար իրեն անդրադառնանք։ Հարցումների և Փաշինյանի մասով թույլ տուր բովանդակային չպատասխանել, երկուսն էլ սրտովդ չեն լինի»,-գրել է նա մեկնաբանություններում: