Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին

Քաղաքապետը պահանջում է Աղեկյանին պարտավորեցնել պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում եւ հերքում

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Քաղաքապետը պահանջում է Աղեկյանին պարտավորեցնել պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում եւ հերքում:

Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 15-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Ստեփանյանին: