Դիանա Կրյուգերը բոյֆրենդի համար լոգարանում ժամադրություն է կազմակերպել

Դերասանուհին ամեն կերպ պահպանում է իր երեխայի հոր հետ հարաբերությունները։ Աստղային զույգն ունի ութամսյա դուստր

43-ամյա Դիանա Կրյուգերը կիսվել է 50-ամյա Նորման Ռիդուսի հետ երջանիկ հարաբերությունների գաղտնիքով։ Դերասանները լոգարանում հաճախ են ժամադրություններ կազմակերպում։

Դերասանուհին ամեն կերպ պահպանում է իր երեխայի հոր հետ հարաբերությունները։ Աստղային զույգն ունի ութամսյա դուստր։

«Գիտեք, երբ երեխա եք ունենում, սկսում եք գնահատել մենությունը։ Իսկ ավելի լավ երեկո, երբ կարող ես վայելել քունն ու հանգստությունը լինել չի կարող», - կատակել է Դիանան։

Նա նաեւ նշել է, որ սիրում է լոգանք ընդունել սիրելի տղամարդու հետ։ «Պարզապես փակում ես ննջարանի դուռը, պատվիրում ես ճապոնական ուտելիք, պատրաստում ես լոգարանը։ Միասին պառկում եք տաք ջրի մեջ եւ հանգստանում եք», - աստղին մեջբերում է People-ը։

Հիշեցնենք, որ սիրահարները ծնողներ են դարձել 2018թ․-ի աշնանը։ Երեխայի ծնունդից մի քանի ամից անց դերասանուհին երկրպագուներին հիացրել էր «մերկ» զգեստով՝ Aerosmith խմբի մենակատար Սթիվեն Թայլերի երեկույթին, գրում է NEWS.am STYLE: