Մեգան Մարքլը սպառնացել է դատի տալ Daily Mail-ին

Ներկա պահին պարբերականը ոչ մի կերպ չի արձագանքել նման տեղեկատվությանը

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, սպառնացել է դատական հայց ներկայացնել բրիտանական Daily Mail պարբերականի դեմ՝ իր հորը՝ Թոմաս Մարքլին ուղղված նամակը հրապարակելու համար: Այս մասին գրում է The Guardian-ը:

Հայտնի է, որ նամակի տեքստը դեռևս տեղադրված է պարբերականի կայքում: Ներկա պահին պարբերականը ոչ մի կերպ չի արձագանքել նման տեղեկատվությանը:

Նշենք, որ Daily Mail պարբերականը մասամբ հրապարակել է հարսանիքից հետո գրված Մեգանի բաց նամակն՝ ուղղված իր հորը: Նամակում Մեգանը մասնավորապես գրել էր, որ իր սիրտը կոտրված է, և խնդրել էր հորը վերականգնել հարաբերություններն ու հեռու մնալ լրատվամիջոցներում իրենց ընտանեկան խնդիրները քննարկման առարկա դարձնելուց: