Ասում են՝ ինչքան շատ ժպտաս, այնքան ուշ կկնճռոտվես եւ կմեծանաս. Զարուհի Բաբայանի հմայիչ լուսանկարը

Նա գեղեցիկ դիմահարդարում է ընտրել, իսկ կերպարն ամբողջացնում է շպարը
արուհի Բաբայան

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարկված կադրերում երգչուհին սպիտակ բլուզ է կրում եւ խոշոր վզնոց։ Նա գեղեցիկ դիմահարդարում է ընտրել, իսկ կերպարն ամբողջացնում է շպարը, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ «Ասում են՝ ինչքան շատ ժպտաս, այնքան ուշ կկնճռոտվես եւ կմեծանաս։ Ժպտացեք մարդիկ։ Բարի լույս»,- լուսանկարը մակագրել է նա։

ավելի վաղ երգչուհին կադրեր էր հրապարակել ելույթից։ Կադրերից մեկում նա շքեղ, արծաթափայլ զգեստ էր կրում։ Կերպարն ամբողջացնում էին գեղեցիկ սանրվածքն, արտահայտիչ շպարն ու խոշոր աքսեսուարները՝ մատանի եւ ականջօղեր։ «Հիշողություններ, որոնք մնում են քեզ հետ ամբողջ կյանքի ընթացքում եւ պահեր, որոնք չենք թողնում հուսահատվել եւ շեղվել քեզ բաժին հասած ուղուց»,- կադրերը մակագրել էր հմայիչ երգչուհին։