Ճապոնացիները Քիմ Քարդաշյանին մեղադրել են մշակութային յուրացման մեջ

Քիմը New York Times-ին տված հարցազրույցում ասել, որ «Կիմոնոյի» հիմքում ընկածը «ձոն է գեղեցկությանն ու մանրուքներին»

Քիմ Քարդաշյանը հերքել է մեղադրանքները նորաձևության իր նոր շարքին առնչվող մշակութային յուրացման մեղադրանքները:

Ինչպես հայտնում է BBC News-ը, խոսքը Քարդաշյանի ներկայացրած Kimono Intimates նոր ապրանքանիշի մասին է, որն ըստ ճապոնացիների՝ անարգանք է իրենց մշակութային հանդերձանքի նկատմամբ: Սոցցանցի բազմաթիվ ճապոնացի օգտատերեր պնդում են, որ ամերիկյան հեռուստատեսության աստղն իր անվան հետ բառախաղ ներկայացնելով՝ յուրացրել է ճապոնական եզրույթը:

Քիմը  New York Times-ին տված հարցազրույցում ասել, որ «Կիմոնոյի» հիմքում ընկածը «ձոն է գեղեցկությանն ու մանրուքներին»:

«Ես հասկանում եմ և խոր հարգանք եմ տածում կիմոնոյի նշանակալիության հանդեպ ճապոնական մշակույթում: Իմ ապրանքանիշը կառուցվել է բազմազանությման վրա, և ես հպարտ եմ նրանով, ինչ ստեղծվելու է», - ասել է Քիմը՝ նշելով, որ մտադիր չէ փոխել ապրանքանիշի անվանումը:

Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի տվյալներով՝ «կիմոնո» բառն առաջին անգամ օգտագործվել է 19-րդ դարի կեսերին և նշանակում է «հանգնելու բան», իսկ ճապոնական հանդերձանքն ինքնին ավելի հին ժամանակներից է գալիս: Այն Ճապոնիայում սկսել կրել են դեռևս 15-րդ դարում: