Գողգոթա

Հարություն առած կյանքը` անչափ ազատ ու հրճվալի, քոնը կլինի


Ապրիլի 10

Խաչի վրա ապրած Իմ մարմնավոր մահից հետո, ինչպես կեղևի նետվելուց հետո ծլարձակող սերմից բխում է Նոր կյանք, այդպես այդ կյանքն է, որ իբրև Նվեր եմ տալիս այն մարդկանց, ովքեր ընդունում են Այն:

Մեռիր Ինձ հետ մարդային կյանքի, Ես-ի համար, և այդ ժամանակ իրապես հասու կլինես Զատկական Հարության սքանչելի Ուրախությանը:

Հարություն առած կյանքը, անչափ ազատ ու հրճվալի՝ քոնը կլինի:

Մարիամ Մագթաղենացին Զատկի առավոտյան թողեց տունն ու իր ազգականներին, բարեկամներին և աշխարհի մեջ եղած ամեն ինչ մոռանալով՝ եկավ Ինձ փնտրելու: Եվ իր որոնումներն ավարտվեցին միայն այն ժամանակ, երբ «Մարիամ» կանչին հաջորդեց ուրախ, հաղթական ու ցնծալի «Ռաբունի» աղաղակը:

Այս նույն բանը կարող է պատահել ձեզանից յուրաքանչյուր մեկի հետ: Ձեզ հետ էլ կխոսեն թաղված Քրիստոսի մասին: Դուք էլ փնտրեք Ինձ այնքան, մինչև որ հանդիպեք Ինձ երես առ երես: Եվ երբ լսեք ջերմորեն արտասանված ձեր անունը, կհետևի ձեր ցնծալի «Ռաբունի» կանչը: