Ե՞րբ ՀՀԿ-ն դատի կտա Նիկոլ Փաշինյանին

Սամվել Նիկոյանը մանրամասնում է


Հարցազրույց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ –ական նախկին պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ:/Մաս 2-րդ/

 

-Ես ապշում եմ ,երբ Սերժ Սարգսյանին ժամանակին մեղադրում էին,որ պետք է այստեղից արժանապատիվ կեցվածք ընդունել:Սեր Սարգսյանը այդ արժանապատիվ կեցվածքի շնորհիվ էր,որ Հայաստանը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ունենացավ,ԵԱՏմ տնտեսական հանձնաժաղովի նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակումը կարելի է համարել այդ կեցվածքի արտացոլումը,և շատ -շատ տնտեսական քաղաքական ,ռազմատնտեսական խնդիրներ լուծելու համար:Իր համբերատար,հանգիստ,առանց էմոցիաների,առանց շփոթելու , առանց տարբեր տեղեր իրար հակասող մտքեր ասելու,առանց հողորտալու դա արեց:

-Իսկ այսօր՞:Այսօր էլ ասում է մենք լավ հարաբերություններ ունենք,կան լավ հարաբերություննե՞ր:

-Ռուսաստանը պետականության և կայսերական պետություն է,նրանք շատ լավ հասկանում են ամեն ինչը:Երբ քո կողքին կան մարդիկ,բարձրաստիճան պաշտոնյաներ,ովքեր ՌԴ դեսպանատան վրա ձվեր են նետել,ցույցեր են արել, որոնք մասնակցել են բոլոր այն քայլերին ,որոնք ուղղվել են ՌԴ-ի վրա,տրեյնինգներ են կազմակերպել,ինչպես կարելի է իշխանափոխություն անել Ռուսաստանում,գիտակցաբար կամ անգիտակցաբար ՌԴ-ի համար շատ կարևոր ՀԱՊԿ-ը վարկաբեկելու քաղաքականություն են տարել,կազմալուծել ՀԱՊԿ-ի կառավարման համակարգը,ի՞նչ եք կարծում,Ռուսատսանին կարող էր այլ ոլորտում ծառայություններ մատուցելով չեզոքացնել այդ ամենը:Օրինակ,Սիրիա զորք ուղարկել, կամ ՍՈՒ-եր գնելով,կարծում եմ՝ոչ:Ռուսաստանը շատ լավ ճանաչում է այն միջավայրը,որի շուրջը հավաքել է Նիկոլը և բոլորի կենսագրությունը հատ –հատ գիտի:Գեղեցիկ խոսերով չես կարող խաբել ՌԴ-ին:

- Գեղեցիկ խոսքեր ասե՞լ է,վերոնշյալ խոսքերը ,որ ես ասացի,Նիկոլ Փաշինյանի՝2018 թվականի մարտին հնչեցրած խոսքերն են:

-ՌԴ-ն չգիտի՞ դրա մասին:

-Ձեզ մեղադրում էին,որ դուք համագործակցելով,ձեր ռազմական գործընկեր Ռուսաստանի և Ադրբեջանի միջև նման պայմանավորվածություն է եղել և 2016 –ի ապրիլին Ադրբեջանը պատերազմ է սկսել Հայաստանի դեմ: Հիմա ինքը իշխանության է,ինչո՞ւ չեք պահանջում գուցե բացահայտի,իմանա՝ինչ պայմանավորվածության մասին է խոսքը:

-Ի տարբերություն այսօրվա իշխանությունների,ազգային անվտանգության ,բանակի ,արտաքին քաղաքականության ,ռազմական գործընկերների հարցերում,մենք շատ զուսպ, զգուշավոր ենք,մենք թույլ չենք տալիս հարցադրումներ անել,որը կվնասի մեր պետությանը:

-Հանրությունը եթե պարզի,որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր,Ռուսաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են:

-Ազգային անվտանգության,բանակաշինության,արտաքին քաղաքականության հարցը բոլորին միավորող պետք է լինի և չպետք է նայենք այսօրվա,երեկվա իշխանություն,այ բռնել ենք այս սխալի վրա, այն ժամանակ ստախոսությամբ ես զբաղվել,վնասել ես հայ-ռուսական ռազմավարական գործընկերության վրա,մենք դա չենք անի:

-Այսինքն՝ հայտարարել է,ոչնիչ,աչք փակե՞նք:

-Այդ հայտարարությունը Ռուսաստանը մեզանից լավ է հիշում:Եվ ոչ միայն դա,բազմաթիվ այլ հայտարարություններ՝ՀԱՊԿ-ի ,ԵԱՏՄ-ի,հայ-ռուսական հարաբերությունների,մի բառով ,որ ասաց ՝իրավիճակ է փովե,դրանով լուծվեց:

-Ձեզ ասում են,որ ձեր ռազմական գործընկերը ձեր դեմ այսպիսի դավադրություն է կազմակերպել:

-Դե թող կրկնի հիմա,կարո՞ղ է կրկնել:

-Դուք եք այսօր ընդդիմությունը,դուք պետք է հարցեր բարձրացնեք:

-Օգտվելով առիթից, հարց եմ բարձրացնում՝Նիկոլ Փաշինյան,ասեք այն հիմնավրումը,որի վրա հիմնվելով դուք ասում եք,որ ռուս-ադրբեջանական համագործակցության արդյուքնում է,որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա: Այնքան ստեր են ասել,անքան են խաբեր,եթե ասենք,թե ինչ է ասելՆիկոլ Փաշինյանը վերջին 10 տարիներին ,պետք է ամբողջությամբ զբաղվենք դրանով:Այսօր մենք ունենք բանաշինության խնդիր,ազգային անվտանգության խնդիր, պետության արտաքին քաղաքականության և ապագայի խնդիր,ուզում ենք դրան անդրադառնալ:

-Ասում էր,որ Հայաստանում կա մենաշնորհ,հայտարավում էր,որ 40 տոկոսը ստվերում է և եթե այդ հարցերը լուծենք ,այդ ամենը գալու է բյուջե:Ձեզ եթե թալանի ,կողոպուտի մեջ մեղադրել են, 1 տարի անցել է, 40 տոկոսը այսօր բյուջեում չի,ինչ՞ու եք այսօր հանգիստ նստել:

-Համատարած թալանել են,տարել են, ասում էիք,որ բյուջեի 40 տոկոսը,դա մոտավորապես 1 միլիարդ է, թալանել են, հիմա դու եկել ես ու ասում ես՝կոռուպցիան ,թալանը՝զրո, ճի՞շտ է:Եթե դա այդպես է, նշանակում է այդ 1 միլիարդը պետք է երևա:Հարց՝ո՞ւր է այդ 1 միլիարդը:Ինքը դատական հայց չի ներկայացրել,ինքը հանրությանն է ուղղել, ես էլ եմ հանրությանը ուղղում՝ուր է այդ միլիարդը,որը ամեն տարի թալանել է նախկին իշխանությունը և այսօրվա պուպուշ իշխանությունը չի թալանել:Այդ միլիարդը չկա,չի երևում,դա նշանակում ՝ կամ նախորդ իշխաությունը չի թալանել այդ միլիարդը,կամ թալանում է այսօրվա իշխանությունը:Այդ համատարած թալանը,դ քարոզչություն էր :Յուրաքանչուր հեղափոխություն իր հաղթանակի համար երկու կարևոր գործոն պետք է անի՝արտաքին թշնամու հետ երկխոսի,հաշտություն կնքի և ամբողջ պայքարի սլաքը ուղղի դեպի ներս,և երկրորդը՝հանրության գիտակցության մեջ ինչքան հնարավոր է նախորդ իշխանություններին վարկաբեկի ամենաստոր ստերով և հանրությանը տրամադրի նրանց դեմ,ասի,որ դու վատ ես ապրում ,քանի որ թալանել են:

-Արել են,եկել են իշխանության,հիմա դուք հայտարարում եք,որ այսօրվա իշխանությունը ստախոս է,այսօրվա իշախնությունը,որ ասում էր կոռուպցիա կա՝չկա,կա անվտանգության խնդիր,մեր հերոսների նկատմամաբ նման բաներ: Դուք հստակ ասում եք,որ երկրի անվտանգության հարցը վտանգված է :Եթե այս քայլերով,այսպիսի հայտարարություններով եկել են, ինչո՞ւ ամենամտահոգ կուսակցությունը այս հարցերուվ դատարան չի գնում ,չի ասում՝ընկեր,դու մեզ զրպարտել ես,սուտ ես խոսել ,պատասխանո տուր,ո՞ւր են այդ փողերը:

-Դուք մտածու՞մ եք,որ մամուլին ,քանի որ այն ժամանակ հնչեցրել է որպես ընդդիմադիր պատգամավոր կամ թերթի գլխավոր խմբագիր, դատի տվեցիր ու ամբողջ խնդիրը լուծվե՞ց:

-Այս ամբողջ ընթացքում,իշխանության գալուց հետո էլ է ասել:

-Այսօր ավելի մտահոգիչ բաներ են կատարվում, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք,եթե ոչ,ապա վաղը դրա արդյուները շատ ավելի կործանանար կլինեն մեր պետության համար:

-Դուք չեք հասցնի,մինչև դուք մի հերոսի մասին խոսում եք,մյուսին աշխատանքից ազատում են:

-Եթե դուք ուշադիր լինեիք 1 տարի առաջ մայիսին ,որ ընտրվեց վարչապետ,ամբողջ ժողովուրդը,որ մեզ հայհոյում էր, այնպես էլ 40-50 պատգամավոր ՝մի հարց էին տալիս,ինչը այսօր իրականություն է դառնում՝դա հայ-ռուսական հարաբերություններն են,Ղարաբաղյան բանակցությունները և պետականաշինության և արտաքին քաղաքականության հարցերը:Որտեղ մենք մտահոգություններ ունեինք,ցավոք, շատ հարցերում տանուլ ենք տվել:Ակնհայտ ճշմարտություն էր ասել,հանրությունը դա չի ուզում լսի, հանրությանը պետք են գեղեցիկ ստեր,ինքը դրանով լավ է զգում,կերակրվում է: Ինքը ,երբ իր մաշկի վրա զգում է,նոր սկսում է ասել՝վայ այս ինչ եղավ,վայ ՝այն ինչ եղավ:

-Մեր հանրության համբերության բաժակը 10 տարի է:10 տարի պատրաստ եք սպասե՞լ:

-Եթե հասարակությունը պատրաստ է,թող հանդուրժի:

-Դուք ասում եք՝մեր ձեռքից գնում է Արցախը,մեր երկրի անվտանգությունը:

-Բա դա մեր ժողովրդի երկիր՞ը չի:Ես մի անգամ անդրադարձել եմ Մեղրիի գնդում տեղի ունեցածին,կարելի էր դրա մասին ընդհանրապես չխոսել,դա մեր պետության անվտանգության խնդիրն է,բայց քանի որ Ադրբեջանը ավելի լավ ինքորմացված է,դրա շուրջ բավականին լավ քարոզչություն իրականացրեցին:Ինչի՞ց եղավ:Պատճառն այն էր,որ ապրիլին խնդրում էինք ազգային անվտանգության հարցերին մի անդրադարձեք ,արժեհամակարգին վերաբերող հարցերով մի արեք, մի ոչնչացրեք :Բանակ է գնացել մի սերունդ,որը իր ուսուցչին է դպրոցից դուրս շպրտել,իր տնօրենին է նվաստացրել, բուհի ռեկտորին է նվաստացրել,ճանապարհին կանգնեցրել է ռազմական մեքենաները, բանակը խառնվել է ներքաղաքական իրադարձությանը,ապրիլյան օրերին խաղաղապահները ինքնակամ լքեցին իրենց ծառայությունը և միացան ցուցարարնեերին,դրան չտրվեց իրավական գնահատական:

-Հաջորդ իշխանությունը կգա և կտա:

-Դա երբեք այդպես չի կարող մնալ:Վիգեն Սարգսյանը իր հրաժարականի ժամանակ ուղերձով դիմեց այս իշխանություններին և ասաց՝եեր եթե ուզում եք ունենալ բանակ,պետք է իրավական գնահատական տաք սրանց: Երբ ինքնակամ լքեցին,իրենց ղեկավարի պաշտոնը բարձրացրեցին,ինչո՞ւ եք կարծում,թե նույնը չեն անի Մեղրիում:

-Քանի որ երկար ժամանակ հանձնաժողովը դուք եք ղեկավարել,խնդրում եմ ասեք՝Մարտի 1-ի կապված ողջ պրեցեսը ձեզ մոտ ինչ տպավորություն է թողնում:Մեղքի զգացում չունե՞ք,որ եթե ամեն ինչ մինչև վերջ բացահայտված լիներ,հանրության մոտ հարցեր մնացած չլինեին, այսօր այս հարցը չէր բացվի՞:

-Եզրակացությունը որ գրվել է ,մինչև հիմա որևէ մեկը չի հակաճառել,այլ տեսակետ չի ասել:

-Այսօրվա գործի հետ կապված ի՞նչ տպավորություն ունեք:

-Երբ դեռևս Ռոբերտ Քոչարյանը հրավիրվում էր այստեղ որպես վկա,ես գիտեի ,որ սա այսպես է լինելու,ակնհայտ էր ինձ համար:

-Ինչու էիք մտածում հենց Ռոբերտ Քոչարյանի մասով,չէր որ իրավահաջորդը Սերժ Սարգսյանն էր:

-Մարդկային և քաղաքական հաշվեհարդարի թիրախը Ռոբերտ Քոչարյանն էր:Այն մասին,որ ես գիտեի ինչ լինելու Քոչարայանի հետ,հայտարարել եմ դեռ ամռանը:

-Դե որ գիտեք,ասեք,թե հաջորդը ո՞վ է թիրախում լինելու:

-Թիրախն էլ հարցրեք իրեն,ես գիտեմ ,որ Ռոբերտ Քոչարյանը միանշանակ արդարացվելու է: 20 տարեկանից սկսած մինչև չգիտեմ քանի տարեկան,բոլորը խոսում են Մարտի 1-ից,ցավում եմ,որ որևէ մեկը ձեզանից ինձ չհրավիրեց խոսելու,որովհետև այն մարդկանցից եմ,որ 1,5 ուսումնասիրել է այդ գործը: Բոլորը խոսում են հետևանքների մասին,պատճառների մասին չեն խոսում: Ոչ ոք չի հիշում ,որ այն ժամանակվա ընդդիմությունը պատրաստվում էր ոչ թե ընտրության օրվան,այլ ընտրության հաջորդ օրվան:Երբ բանվիճում էինք ,ասում էիքն կտեսնենք,թե ընտրության օրը ժողովուրդը ում ձայն կտա,նրանք ասում էին ՝լավ, կտեսնեք ընտրության հաջորդ օրը ինչ ենք անելու:

-10 տարվա ընթացքում այդ հարցը այնպես փակեիք,որ այսօր չշահարկվեր:

-Եթե կան շահարկողներ,դու փակի,նա կբացի,կշարունակի:Հստակ հնչեցվեց Լևոն Տեր- Պետրոսյանի շուրթերով՝եթե ես չհաղթեմ,ընտրությունները կեղծված են: Գիտեք,թե դա ինչ ահավոր դատավճիռ է: Դրանով սկիզբ է դրվում ամեն ինչի:Ժողովուրդը տեր կկանգնի իր հաղթանակին և ինձ այստեղից կտանի Բաղրամյան 26: Հաջորդը՝երբ իրենց քարոզչական պատասխանատուին իրավապահ մարմինները ասացին՝դու ժողովրդի առաջ ասում ես,որ մենք ենք հաղթել 65-75 տոկոսով,ինչ փաստեր ունե՞ս,ասում է՝բա քարոզչություն է, պետք է ժողովրդին ասենք,որ գա մեր հետևից:Մարտի 1-ը նախագծված էր վաղուց և դա սկսվեց ընտրության հաջորդ օրվանից:

Առաջին հատվածն ՝այստեղ

Աղբյուրը՝ hayeli.am

Հարցազրույցը՝ Նաիրա Բաղդասարյանի