Եթե թուրը հանել էր ու Փաշինյանին ասում էր՝ հեռացիր, չպետք է անգամ բարևի նրան, քո ասելով մարդիկ բարիկադ են բարձրացել, հետո գնում, գահին նստում ելո՞ւյթ ես ունենում

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Սահմանադրությունը խախտվել է, օրենքը Վեհափառին հատուկ կարգավիճակ է տվել, նա իրավունք ունի իր ուղերձի համար ժամ պահանջել,  այլ հարց է, որ նա Սուրբ Ծննդյան օրը կարող է ելույթ ունենալ, ամեն դեպքում, եթե Եկեղեցու հետ կան տարաձայնություններ, չպետք է հրապարակ դուրս գան։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

«Վեհափառը ընդդիմության ու իշխանության հետ չպետք է լինի, նրանք պետք է իր դռանը կանգնեն՝ օրհնություն խնդրեն։ Նա ընդդիմության շարքերը չպետք է անցներ, չպետք է կուսակցական ժողովներին մասնակցեր։ Եթե թուրը հանել էր ու Փաշինյանին ասում էր՝ հեռացիր, չպետք է անգամ բարևի նրան, քո ասելով մարդիկ բարիկադ են բարձրացել, հետո գնում, գահին նստում ելո՞ւյթ ես ունենում»,-ավելցրեց Արշակյանը։

Մանրամասները՝ 24News․am-ի տեսանյութում։