ՀՀ իշխանությունները տանում են այսպես կոչված խաղաղության գիծը, և չեն կարող հետ կանգնել այդ ճանապարհից, քանի որ նաև այդ նպատակով են եկել իշխանության, այն է՝ պետք է բացվի Զանգեզուրի միջանցքը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նրա դիտարկմամբ՝ ՀՀ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների Մոսկվայի հանդիպման գլխավոր հարցը հենց այդ միջանցքի բացումն է, որը ՀՀ վարչապետը քայլ առ քայլ փորձում է իրականություն դարձնել, և լավ թե վատ այդ ուղղությամբ գնում է առաջ։
«Այսօր մենք ունենք այլ հասարակություն, այլ արժեմահակարգով, որի գերակշիռ մասը դեմ չէ այդ միջանցքին, որը պատրաստ է պատմաբաններին տալ Ցեղասպանության հարցը, որը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, ասել է փորձագետը։ Այսպիսի հասարակության հետ ընդդիմությունը ստանդարտ ձևերով չի կարող հասնել իշխանափոխության, որովհետև 30 տարվա ընթացքում ՀՀ-ում ով եղել է իշխանություն նա ընտրություններում հաղթել է, այժմ պետք են ոչ ստանդարտ ձևեր և տեխնոլոգիաներ»,- նշել է քաղտեխնոլոգը։
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի։
Մանրամասները՝ տեսանյութում։
0Comments