Ե՞րբ է առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը հայտնվել իր տեսադաշտում. Սերժ Սարգսյանը փակագծեր է բացում. ՈՒՂԻՂ

Հարցազրույց

ա

Ապագա կապիտուլյանտն իմ տեսադաշտում հայտնվել է 90-ականների սկզբներին, ավելի ստույգ՝ 1993 թվականի վերջերին, երբ ես մի քանի ամսվա ՊՆ նախարար էի ու բազմաթիվ հաջողություններից հետո մենք ռազմաճակատում որոշակի խնդիդրներ ունեցանք: Այս մասին հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․ «Այդ խնդիրները մանիպուլյացնելով, իրականությանը չհամապատասխանող փաստեր բերելով, անհարկի քննադատելով, ուղղակի ցավ էր պատճառում մեզ, ոչ միայն ինձ, այլ նաև իմ մարտական ընկերներին: Երկրորդ անգամ մենք հանդիպել ենք 1990-ականների վերջին, դատարանում, իսկ երրորդ անգամ՝ 2018 թվականին «Մարիոթ» հյուրանոցում: Որևէ այլ հանդիպում կամ միջնորդավորված կապ չի եղել՝ նույնիսկ հեռախոսային»:

Սարգսյանը նշեց, որ ֆիզիկապես Փաշինյանին տեսել է երրորդ անգամ: Նախագահն ասաց, որ Փաշինյանի կողմից էլ արդեն պաշտոնավարման ընթացքում որևէ կապ հաստատելու ցանկություն չի եղել, ինչի համար ինքն ուրախ է, քանի որ այդպիսի ցանկություն չուներ: